Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Գումարը գրքի հրատարակման փուլից տեղափոխվում է ստեղծագոծական փուլ»

«Գումարը գրքի հրատարակման փուլից տեղափոխվում է ստեղծագոծական փուլ»
05.10.2018 | 02:37

Մշակույթի նախարարությունը պետական աջակցությամբ ու պետպատվերով նախատեսված գումարով աջակցելու է ստեղծագործողներին և հետազոտողներին: Այս մասին «Իրատեսին» տեղեկացրեց մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով` գումարը գրքի հրատարակման փուլից տեղափոխվում է ստեղծագործական փուլ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է: Բավականին հայտեր արդեն ստացել են, արդյունքի մասին կհրապարակեն: Նախարարության աշխատակիցը նշեց նաև, որ հայերենից այլ լեզուներ թարգմանության ծրագիրը, որ իրականացվում էր նախորդ երկու տարիներին, այս տարի նույնպես պահպանվելու է, հույս ունեն, որ եկող տարվա համար բյուջեն ավելի կընդլայնվի:
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը Հայաստանի ազգային գրադարանում գործող «Գրականության հանրահռչակման բաժնի» միջոցով իրականացվող առաջին դրամաշնորհային ծրագիրն է: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։ Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում տևական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար, որը կնպաստի գեղարվեստական արձակի ժանրերի և գիտամշակութային գրականության զարգացմանն ու տարածմանը։ Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները կհրապարակվեն առցանց հարթակներում՝ ապահովելու համար լայն հանրային հասանելիություն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ